Ֆիզիկա-մաթեմատիկական առարկաներ ամբիոն
Դասախոսներ ԼաբորատորիաներՔննական հարցաշարեր Կրթական ռեսուրսներ Քննատախտակներ Դասատախտակներ
Ամբիոնի անվանումը՝ Ֆիզիկա-մաթեմատիկական առարկաներ
Ամբիոնի վարիչ՝ Գագիկ Հովհաննեսի Դեմիրճյան, ֆիզ-մաթ գիտությունների թեկնածու, դոցենտ
e-mail: demirjian.gagik@gmail.com
Ամբիոնի մասին
Ֆիզիկա-մաթեմատիկական առարկաներ ամբիոնը գործում է 2018թ. հոկտեմբերի 1-ից: Այն կազմավորվել է «Մաթեմատիկա և ինֆորմատիկա» ամբիոնի հիման վրա՝ ամբիոնի գործառույթներին ավելացնելով նախկին «Բնական գիտություններ» ամբիոնի ֆիզիկայի, քիմիայի և «Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա» կրթական ծրագրին առնչվող առարկայախմբերը:
Ամբիոնում իրականացվող կրթական ծրագրերը
1. Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա
Ծրագրի նպատակն է
-Ձևավորել անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ Հայաստանում Էլեկտրոնային տեխնիկայի, միկրոէլեկտրոնիկայի, նանոէլեկտրոնիկայի զարգացման համար,
- Պատրաստել լայն պրոֆիլի ինժեներներ տարբեր ֆունկցիոնալ նշանակության Էլեկտրոնային, միկրոէլեկտրոնային և նանոէլեկտրոնային համակարգերի նախագծման, այդ թվում և համակարգչային, և շահագործման համար,
- Ապահովել Էլեկտրոնային, միկրոէլեկտրոնային, նանոէլեկտրոնային համակարգերի հիմնադրույթների, նախագծման, վերլուծության և գործողության հիմնարար սկզբունքների ու մեթոդների յուրացումը և գործնական կիրառման կարողությունը,
- Նախապատրաստել շրջանավարտներին բազմաբնույթ մասնագիտական կարիերայի ու աշխատատեղերի, ինչպես նաև շարունակական մասնագիտական կատարելագործման համար:
2. Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
Ծրագրի նպատակն է
- ձևավորել անհրաժեժշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ Հայաստանում կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի զարգացման համար,
- պատրաստել լայն պրոֆիլի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մասնագետներ նախագծային, արտադրա-տեխնոլոգիական, գիտական և գիտահետազոտական, կազմակերպչական և կառավարման գործունեության համար,
- ապահովել մաթեմատիկական մոդելների, ալգորիթմների, մեթոդների ծրագրային ապահովման հետազոտում և մշակում, գիտատար տեխնոլոգիաների և ծրագրային փաթեթների օգտագործում կիրառական խնդիրների լուծման համար,
- նախապատրաստել շրջանավարտներին բազմաբնույթ մասնագիտական կարիերայի ու աշխատատեղերի, ինչպես նաև շարունակական մասնագիտական կատարելագործման համար:
Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների թեմաներն են՝
- Մերոմորֆ ֆունկցիաների եզրային արժեքներ և սահմանային բազմություններ,
- Երկրաֆիզիկական մոդելավորում և հակադարձ խնդիրների լուծում,
- Շրջանում հոլոմորֆ ֆունկցիաների տարածությունների հատկությունների հետազոտում,
- Կիսահաղորդչային նանոկառուցվածքների օպտիկական հատկությունների տեսական ուսումնասիրություն,
- Ժամանակակից կրթական հիմնախնդիրների ուսումնասիրություն,
- Ամբիոնում դասավանդվող առարկաների մեթոդական ապահովման հիմնախնդիրների ուսումնասիրություն: