Տնօրեն
Արթուր Ռուբենի Կոստանդյան - տնտ.գ.թ.,դոցենտ
Արթուր Ռուբենի Կոստանդյանը, ծնվել է 1975թ. մայիսի 13-ին Երևան քաղաքում աշխատավորի ընտանիքում: 1982-1992թթ. սովորել է Սիսիան քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում: 1992-1996թթ. ընդունվել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Մեքենաշինական արտադրության էկոնոմիկա և կառավարում» մասնագիտության լրիվ դասընթացը և ստացել ճարտարագիտության բակալավրի որակավորում:1996թ.ընդունվել է Հայաստանի Ամերիկյան համալսարան և սովորել է
«Արդյունաբերական Ճարտարագիտություն» մասնագիտությամբ:
1997-1999թթ. ծառայություն ՀՀ Ազգային բանակում ականանետային և հակատանկային դասակի հրամանատար և ստացել ավագ լեյտենանտի կոչում:
2002-2004թթ.ընդունվել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրան և ստացել «Ճարտարագիտական մենեջմենթ» մասնագիտության մագիստրոսի որակավորում:
2000-2005թթ. ժամավճարային կարգով դասավանդել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղում: Համատեղության կարգով աշխատել է նաև գերմանական գրասենյակում, որպես դասընթացավար:
2001-2005թթ. աշխատել է ԱՄՆ դեպարտամենտի կողմից ֆինանսավորվող IREX/IATP ինտերնետի մատչելիության և վերապատրաստման կրթական ծրագրի Գորիսի կենտրոնի կոորդինատոր:
2003-2004 ուս.տարում աշխատել է Սյունիքի մարզի ԲՈՒՀ-երի ընդունելության մարզային հանձնաժողովի համակարգչային կենտրոնի ղեկավար:
2004թ. հիմնել է «Տեղեկատվական և նոր տեխնոլոգիաներ» հասարակական կազմակերպությունը:
2005-2006թթ.աշխատել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում որպես պատասխանատու քարտուղարի տեղակալ:
2006թ․ մարտից – 2016թ․ դեկտեմբեր աշխատել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում որպես տնօրեն:
2007թ. հունվարին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2009թ. ապրիլի 9-ին Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտական խորհուրդը շնորհել է դոցենտի գիտական կոչում:
2016թ․ դեկտեմբերի 16-ից մինչև 2022թ․ հոկտեմբեր ամիսը աշխատել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում որպես տնօրեն։
2022թ․ հոկտեմբերի 17-ից աշխատում է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում որպես տնօրեն։
Գիտական 6 հոդվածի, մեթոդական մեկ ուղեցույցի և ուսումնական մեկ ձեռնարկի հեղինակ է: Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի երեք որդի:
Պոլիտեխնիկի տնօրենները
Վահագն Վարդանի Շահբազյան Աշոտ Ռաֆիկի Պապոյան
ՀԱՊՀ ԳՄ տնօրեն (2016 - 2020թթ) ՀԱՊՀ ԳՄ տնօրեն (2016-2020թթ)