Իտալացի ճարտարապետների կողմից անցկացված սեմինար ՀԱՊՀ-ում

Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսարանի, ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի և Impact Hub Gyumri-ի համագործակցություն արդյունքում մայիսի 13-16-ը տեղի ունեցավ քաղաքաշինական ուսումնասիրության նախագիծը, որի շրջանակներում իտալացի ճարտարապետներ Ջանլուկա Նիկոլինին և Մատիա Ռիկադոննան քառօրյա դասընթացներ իրականացրեցին համալսարանի ուսանողների համար:

 Դասընթացի արդյունքում ուսանողները մշակեցին Գյումրու գլխավոր փողոցներից մեկի` Աբովյան փողոցի բարեկարգման ծրագիրը:

 2024թ֊ի մայիսի 16-ին Իմփաքթ Հաբ Գյումրիում տեղի ունեցած փակման միջոցառման ժամանակ ուսանողները հյուրերին ցուցադրեցին իրենց մշակած ծրագրերը, որոնք արժեքավոր ռեսուրս են Գյումրու համայնքապետարանի համար՝ խթանելու քաղաքային կայուն զարգացումը և համայնքի բարեկեցությունը:

Շնորհակալություն ենք հայտնում Իտալիայի պատվավոր հյուպատոս Մասիմիլիանո Ֆլորիանիին, Իտալիայի դեսպանատանը, Impact Hub Gyumri-ին նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու և ֆինանսավորելու համար։

Միաժամանակ շնորհակալ ենք Գյումրու համայնքապետարանին՝ ի դեմս տիկին Լ. Սանոյանի, ծրագրին արագ արձագանքելու և համագործակցելու համար։

Համոզված ենք, որ սա անմոռանալի փորձառություն կլինի մեր 30-ից ավել ուսանողների համար իրենց ողջ կյանքում։

Եվ միանշանակ կարող ենք ասել, որ նման միջոցառումները նպաստում են մասնաճյուղի միջազգայնացմանը։