T-GREEN Միջոցառումներ



 

ՀՈՒԼԻՍԻ 10-14-ԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵԼԼԵՆԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ERASMUS+ T-GREEN ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ «Erasmus + T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» ծրագրի շրջանակում Միջազգային Հելլենիկ համալսարանում (Հունաստան, Սալոնիկ) կայացած եռօրյա աշխատանքային այցին ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղը ներկայացրին տնօրեն Արթուր Կոստանդյանը և գիտական քարտուղար, արտաքին կապերի պատասխանատու Նաիրա Մանասյանը։ T-GREEN նախագիծն ուղղված է հետբակալավրի կրթության բարեփոխումներին #Կանաչ քաղաքականության համատեքստում: 3-ամյա նախագիծն իրականացվում է 17 ՀՀ բուհերի և ԵՄ անդամներից բաղկացած կոնսորցիումի կողմից։ Աշխատաժողովին մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի անդամ ԵՄ և 17 հայաստանյան բուհերի, գիտական և հասարակական կազմակերպությունների ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները: Աշխատաժողովի ընթացքում մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանի նախաձեռնությամբ ձեռք բերվեց պայմանավորվածություն ստորագրել համագործակցության հուշագիր ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի և Միջազգային Հելլենիկ համալսարանի միջև:

 

 

 

ԿԱՆԱՉ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ  ԲՈՒՀԵՐԻ ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ  ԾՐԱԳՐԵՐՈՒՄ Նոյեմբերի 18-21-ը Միկոլաս  Ռոմերիս համալսարանում / Mykolo Romerio  universitetas (Վիլնյուս, Լիտվա) կայացավ  Եվրոպական միության Էրազմուս +  «Հետբակալավրի կրթության փոխակերպումը՝  հանուն կանաչ և կայուն ապագայի» (Transforming Graduate Education for Green and Sustainable Future (T-GREEN)) ծրագրի հերթական աշխատաժողովը: Այն նվիրված էր ծրագրում ներգրավված հայաստանյան մի շարք բուհերի կազմած «կանաչ» համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման մեթոդաբանությանը: Աշխատաժողովին ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղը ներկայացրին տնօրեն Արթուր Կոստանդյանը և դրամաշնորհների և մինչբուհական կրթության համակարգող Նաիրա Մանասյանը։ Աշխատաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Միկոլաս Ռոմերիս համալսարանի պրոռեկտորի խորհրդական Նոմեդա Գուդելիենեն, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության պետ Անի Վիրաբյանը և T-GREEN ծրագրի համահամակարգող, Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը։ Ելույթ ունեցողները շեշտադրեցին ծրագրի շրջանակում մինչ օրս իրականացված աշխատանքները և կարևորեցին համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման աշխատանքներում ներգրավված ԵՄ գործընկերների դիտարկումները։ T-GREEN նախագծի շրջանակում մասնակից հայաստանյան բուհերը նախատեսում են կյանքի կոչել «Կանաչ տնտեսություն և կառավարում», «Բլոկչեյն և թվային արժույթներ» և «Կայուն քաղաքներ» նոր համատեղ կամ կրկնակի մոգիստրոսական կրթական ծրագրեր։ Հայաստանյան բուհերի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց կողմից մշակված կրթական ծրագրերի նախնական փաթեթները։ Աշխատաժողովի ընթացքում ԵՄ գործընկերները ներկայացրեցին մագիստրոսի կրկնակի դիպլոմի «կանաչ» ծրագրերի մշակման իրենց փորձը՝ կենտրոնանալով համեմատական վերլուծության, արդյունքահեն կրթության սկզբունքների ներդաշնակեցման, ծրագրերի կայունության ապահովման, նորարարական մոդուլների մշակման և գնահատման մեթոդների կատարելագործման վրա՝ ծրագրերի համատեղելիությունն ու ուսումնական արդյունքները բարելավելու նպատակով։ Աշխատաժողովի փակմանը Եվրասիա միջազգային համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը ամփոփ ներկայացրեց քննարկումների արդյունքները և շնորհակալություն հայտնեց Վիլնիուսի Միկոլաս Ռոմերիս համալսարանի գործընկերներին արդյունավետ աշխատանքային հանդիպում կազմկերպելու և հյուրընկալության համար։ Մասնակիցները կարևորեցին մասնակից բուհերի հետագա համատեղ աշխատանքը լիազոր մարմնի կողմից հաստատվող ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մագիստրոսի մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկում համապատասխան լրացումներ կատարելու ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացնելու անհրաժեշտությունը։

Mykolo Romerio universitetas

National Erasmus+ Office in Armenia

  T-GREEN ծրագրի աշխատաժողովը Քրակովում՝ կանաչ և կայուն  կրթության զարգացման համար

2023 թվականի նոյեմբերին Քրակովում կայացավ T-GREEN («Վերափոխելով ասպիրանտուրայի կրթությունը կանաչ և կայուն ապագայի համար») ծրագրի աշխատաժողովը։ Ծրագիրը, որը մեկնարկել է այս տարի, համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության Erasmus+ ծրագրի կողմից։

T-GREEN ծրագրի նպատակն է բարեփոխել հայկական համալսարանների ասպիրանտուրայի կրթությունը՝ այն համահունչ դարձնելով ԵՄ Կանաչ համաձայնագրին և կայուն զարգացման նպատակներին։ Նախատեսվում է անցում կատարել ավանդական ուսումնական ծրագրերից՝ դեպի նորարարական, կանաչ և միջառարկայական ծրագրեր, խթանել ուսանողների շարժունակությունը և ներդնել համատեղ դիպլոմների իրականացման ռազմավարություններ։

Աշխատաժողովը, որը տեղի ունեցավ 2023 թվականի նոյեմբերի 21–24-ը Քրակովի Յագելոնյան համալսարանում, մասնակցեցին ծրագրին ներգրավված 17 համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Յագելոնյան համալսարանի ներկայացուցիչները՝ պրոֆ. Ռադոսլավ Ռիբկովսկին՝ ռեկտորի տեղակալ կրթության որակի հարցերով, պրոֆ. Վոյցեխ Մացիկը՝ Քիմիայի ֆակուլտետի դեկան, և դոկտ. Մարեկ Ֆրանկովիչը՝ ծրագրի ինստիտուցիոնալ համակարգող, ողջունեցին մասնակիցներին, ներկայացրեցին քննարկման հիմնական թեմաները և առաջարկեցին անհատական հանդիպումների և խորհրդակցությունների հնարավորություններ համալսարանի այլ աշխատակիցների և հետազոտողների հետ։

Վարազդատ Հովհաննիսյանը, ՀԱՊՀ Որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար և T-GREEN ծրագրի համակարգող, իր շնորհակալությունն է հայտնել Քրակովի համալսարանին աշխատաժողովի կազմակերպման և ջերմ հյուրընկալության համար։ Նա ընդգծել է այս աշխատաժողովի կարևորությունը՝ ծրագրի նպատակների իրականացման և մասնակից կազմակերպությունների կարողությունների զարգացման տեսանկյունից, և ցանկություն հայտնել արդյունավետ աշխատանքների։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են եվրոպական ստանդարտներն ու լավագույն փորձերը՝ կրթական ծրագրերի զարգացման, ուսուցման արդյունքների, ECTS համակարգի և որակի ապահովման մեխանիզմների տեսանկյունից։ Փորձարկվել են նաև կրկնակի, համատեղ և բազմակի դիպլոմների, ինչպես նաև միկրոդիպլոմների կիրառման ազգային կարգավորումները ԵՄ երկրներում։ Բացառիկ ուշադրություն է դարձվել «կանաչ կրթության» և ծրագրի իրականացման հետ առնչվող այլ արդիական թեմաների վրա։

Մասնակիցները ծանոթացել են Յագելոնյան համալսարանի ձեռքբերումներին և փորձին, ինչպես նաև հանդիպել պրոֆ. Արմեն Էդիգարյանի՝ համալսարանի փոխռեկտոր ակադեմիական հարցերով, հետ՝ քննարկելու եվրոպական բարձրագույն կրթության ոլորտում հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ արհեստական ինտելեկտի ազդեցությունը կրթական գործընթացների վրա և միկրոդիպլոմների հնարավոր կիրառությունը։

Հայաստանյան կողմի T-GREEN նախագծի մասնակիցներն են՝ Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարան (համակարգող), Եվրասիա միջազգային համալսարան (համակարգող), Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարություն, Ազգային պրոֆեսիոնալ կրթության որակի ապահովման կենտրոն, Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ֆրանսիական համալսարան Հայաստանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Գորիսի և Գավառի պետական համալսարաններ, «Erasmus Student Network Yerevan» և «Bridge of Hope» ՀԿ-երը։

Եվրոպական գործընկերներ են՝ Միջազգային Հելլենիկ համալսարան (Հունաստան), Միկոլաս Ռոմերիուսի համալսարան (Լիտվա), Պորտուգալիայի Կաթոլիկ համալսարան (Պորտուգալիա) և Քրակովի Յագելոնյան համալսարան (Պոլոնիա)։
 

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղը մասնակցեց T-GREEN մագիստրոսական ծրագրերի արդյունքների ամփոփիչ աշխատաժողովին Պորտոյում
 

T-Green նախագծի շրջանակներում մշակված մագիստրոսական ծրագրերի փորձարկումն ու համապատասխանեցումը օրենսդրության նոր զարգացումներին

T-GREEN նախագծի արտագնա կարևորագույն միջոցառումը՝ «Մագիստրոսական ծրագրերի փորձնական իրականացման արդյունքների քննարկման աշխատաժողովը», տեղի ունեցավ Պորտուգալիայի Կաթոլիկ Համալսարանում (Պորտո) 2025 թ. դեկտեմբերի 2–4-ը։ Եռօրյա այս միջոցառումն համախմբեց հայաստանյան և ԵՄ գործընկեր համալսարանների, ինչպես նաև նախագծի կոնսորցիումի այլ անդամների ներկայացուցիչներին՝ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Erasmus+ T-GREEN (Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի) նախագծի շրջանակներում մշակված մագիստրոսական ծրագրերի փորձարկման փուլերի արդյունքները վերլուծելու և համատեղ դրանց բարելավման ու երկարաժամկետ կայունացման ուղիները մշակելու հարցի շուրջ։

Աշխատաժողովի պաշտոնական բացումը կայացավ Պորտուգալիայի Կաթոլիկ Համալսարանի ներկայացուցիչների և նախագծի համակարգող հայկական կողմի ներկայացուցիչների ողջույնի խոսքերով։ Ելույթ ունեցողները շեշտեցին մագիստրոսական կրթության արդիականացման ռազմավարական կարևորությունը՝ հանուն կանաչ և կայուն զարգացման, ինչպես նաև վերահաստատեցին կոնսորցիումի միասնական հանձնառությունը համատեղ և կրկնակի կրթական ծրագրերի իրականացման ուղղությամբ։

ԵՄ գործընկեր համալսարանների ներկայացուցիչները ներկայացրեցին համապատասխան երկրներում (Պորտուգալիայի, Լիտվա, Լեհաստան, Հունաստան) առկա համատեղ, կրկնակի և բազմակի մագիստրոսական ծրագրերը կարգավորող իրավական շրջանակները, ազգային կանոնակարգերը և հաստատությունների ներքին ընթացակարգերը։ Ծրագրերի հանրայնացման, ուսանողների ներգրավման և ներքին կարգավորումների կիրառման վերաբերյալ իրենց փորձի ներկայացմամբ ԵՄ գործընկերները հայաստանյան իրենց գործընկերների հետ կիսվեցին համատեղ ծրագրերը եվրոպական չափանիշներին արդյունավետ համապատասխանեցնելու փորձով։

Հայաստանյան բուհերի ներկայացուցիչները ներկայացրեցին նոր մշակված, վերապրոֆիլավորված և փորձնական փուլով իրականացված մագիստրոսական ծրագրերը: Վերոհիշյալ մագիստրոսի ծրագրերը ընդգրկում են տնտեսագիտության, գյուղատնտեսության, ճարտարապետության, ճարտարագիտության, կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։ Ծավալվեց բաց և կառուցողական քննարկում ուսանողների ներգրավվածության ապահովման, դասընթացների վերանայման, մանկավարժական նորարարությունների և կանաչ ու կայուն զարգացման առաջնահերթություններին համապատասխանող ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկած գործնական մարտահրավերների վերաբերյալ։ Բուհերի իրականացված ծրագրերի մասին ներկայացումները ներառում էին ինչպես ձեռքբերումները, այնպես էլ այն խնդիրները, որոնք պահանջում են լրացուցիչ փոխհամագործակցություն և կարողությունների զարգացում։

Վերջերս ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքը սահմանում է համատեղ մագիստրոսական ծրագրերի իրականացումն ապահովող համապարփակ իրավական դաշտ։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրին օրենքի հիմնական դրույթները։ Միևնույն ժամանակ կարևոր է նշել, որ օրենքի արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ է ընդունել լրացուցիչ նորմատիվ ենթաօրենսդրական ակտեր, որոնց մշակման գործընթացում T-GREEN նախագծի շրջանակներում ձեռք բերված փորձը կարող է բացառիկ արժեք ներկայացնել։ Աշխատաժողովի ընթացքում հայկական բուհերի ներկայացուցիչները մշակեցին համատեղ ծրագրերի հետագա իրականացման համար առաջարկություններ, իսկ կազմակերպված քննարկումները նպաստեցին համատեղ կրթական ծրագրերի գործնական մեխանիզմների առավել համապարփակ սահմանմանը։

Աշխատաժողովի ընթացքում քննարկում ծավալվեց T-Green նախագծի ամփոփիչ համաժողովի օրերի և կառուցվածքի վերաբերյալ։ Ամփոփիչ համաժողովը կկայանա Երևանում (Հայաստան) 2026 թ. փետրվարի 17–19-ը։

ԵՄ կողմից համաֆինանսավորվող T-Green նախագիծը մեկնարկել է 2023-ին: Այն հասցեագրված է բուհերում իրականացվող հետբակալավրի կրթության անհրաժեշտ բարեփոխումներին և այդ գործընթացում առաջնահերթ շեշտադրում է «Կանաչ» քաղաքականությունը։ Նախագիծը համակարգվում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից (համակարգող) և ։ Եվրասիա միջազգային համալսարանի կողմից (համահամակարգող)։

Նախագծի հայաստանյան մասնակիցներն են՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունները։

ԵՄ գործընկերներն են՝ Միջազգային Հելլենիկ համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։