Ընդունելություն հեռակա ուսուցմամբ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  Գյումրու մասնաճյուղը կատարում է 2020/21 ուսումնական տարվա ընդունելություն բակալավրի կրթական ծրագրով՝ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ։

Ընդունելությունը կատարվելու է հետևյալ մասնագիտություններով՝

1. Տնտեսագիտություն

2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ

3. Էլեկտրաէներգետիկա

4. Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում

5. Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն

Դիմում –հայտ պետք է ներկայացնել ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ մինչև սեպտեմբերի 15-30-ը ժամը 10:00-16.00: Սեպտեմբերի 30-ին մինչև ժամը 18:00:

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը

• միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը,
• 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
• անձը հաստատող փաստաթուղթ,
• զինվորական գրքույկ կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
• «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (առկայության դեպքում):
• Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը՝ այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը:
• Արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),
• Ներբուհական քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար  համապատասխանաբար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր Հ/Հ 1150001469160100 հաշվեհամարին։