ՀԱՊՀ ԳՄ Ավագ դպրոց ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ

Ավարտվեց 2022-2023 ուսումնական տարին: Հարազատ կրթօջախին հրաժեշտ տվեցին նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցի թվով 26-րդ շրջանավարտները:

Ստեղծվելով 1996 թվականին՝ բեղմնավոր 27 տարիների ընթացքում կրթօջախը տվել է բազում շրջանավարտներ, որոնք պատվով շարունակում են մեր երկրի զարգացման բարդ ու պատասխանատու առաքելությունը կյանքի տարբեր ոլորտներում:

Շիրակի մարզպետ Մ.Մուրադյանի շրջանավարտներին հղված ուղերձը հնչեցնելուց հետո ողջույնի խոսքով հանդես եկան մասնաճյուղի տնօրեն Ա.Կոստանդյանը և ավագ դպրոցի տնօրեն Շ.Վարդանյանը՝ մաղթելով նրանց բոլոր երազանքների իրականացում: