Ծրագրավորման և ավտոմատացման լաբորատորիա Գյումրու Մասնաճյուղում
2021թ․-ի Սեպտեմբերի 1-ը ՀԱՊՀ ԳՄ-ի համար նշանավորվեց Ծրագրավորման և ավտոմատացման լաբորատորիայի բացումով։ Լաբորատորիայի հիմնումը հնարավոր դարձավ ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղի և Polxsis ընկերության միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում։
Polxsis ընկերության ներկայացուցիչ, ծրագրի պատասխանատու Աշոտ Զիլֆիմյանը ներկացացրեց լաբորատորիայի նպատակները և հնարավորությունները։
Լաբորատորիան նախատեսված է ավտոմատ համակարգերի մշակման և սարքերի նախագծման համար։ Այն հնարավորություն կտա ուսանողների գործնական պարապմունքեր անցկացնել ժամանակակից սարքավորումների կիրառությամբ, որը կնպաստի ուսանողների, որպես մասնագետներ, կայանալու գործընթացին։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Polxsis ընկերության հիմնադիր Գագիկ Սարգսյանին և ֆրանսահայ բարերար Արթուր Ջանոյանին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ նոր, ժամանակակից լաբորատորիայի հիմնումը ՀԱՊՀ ԳՄ-ում։
Տեսանյութը կարող եք դիտել հղումով։