Տեսադաս ՀԱՊՀ ԳՄ-ում

ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղը հեռավար ուսուցման շրջանակներում շարունակում է օնլայն դասերի անցկացումը բուհի տարբեր կրթական ծրագրերով (ինչպես առկա այնպես էլ հեռակա համակարգում) սովորող ուսանողների և աշակերտների հետ: Դասախոսները ջանք չեն խնայում բազմաբնույթ ինտերակտիվ նյութերով և գործիքակազմի կիրառությամբ ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելու  ուսանողների կրթական գործընթացը: Միևնույն ժամանակ երկխոսության շնորհիվ հաշվի են առնվում նաև ուսանողների կարծիքները և առաջարկությունները օնլայն դասերի անցկացման վերաբերյալ  Այս անգամ ձեզ ենք ներկայացնում տեսնանյութ՝ Կիրառական մեխանիկա առարկայի այսօրվա դասից, որը անցկացրել է մասնաճյուղի տնօրեն, տ.գ.դ, պրոֆեսոր Ա. Պապոյանը ԳՏՏ907Բ խմբի մոտ:

Տեսանյութը հղումով