ՍԻՆՈՓՍԻՍԸ ԳԱԼԻՍ Է ԳՅՈՒՄՐԻ

   «Սինոփսիս» ուսումնական ծրագրով ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի բակալավրիատի 3–րդ կուրսում ուսանողների ընդունելության համար կատարվում է նախնական հայտագրում։ Հայտագրվել կարող են Հայաստանի բոլոր բուհերի ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական և հարակից մասնագիտությունների բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողները։ Հայտագրումը բաց է նաև բարձրագույն կրթություն ունեցողների համար, ովքեր կցանկանան վերաորակավորվել «Սինոփսիս» կրթական ծրագրով՝ բակալավրիատի 3–րդ կուրսից։

   Ընտրությունը կատարվելու է հարցազրույցի միջոցով՝ «Սինոփսիսի» մասնագետների կողմից։
Հարցազրույցի փուլը հաջողությամբ հաղթահարած և տեղափոխման համար անհրաժեշտ առարկայական տարբերությունները հանձնած ուսանողները կհրամանագրվեն ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի բակալավրիատի 3–րդ կուրսում՝ «Սինոփսիս» ուսումնական ծրագրի «Էլեկտրոնիկա» մասնագիտությամբ։

Հայտը կարելի է լրացնել հետևյալ հղումով՝

https://forms.gle/32A5Df1N1TZJEUrU7  

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 20.05.2019

Հարցերով կարող եք գրել ՀԱՊՀ ԳՄ Ֆիզիկամաթեմատիկական ամբիոնի վարիչ Գ.Դեմիրճյանին՝ fizmat_gyumri@polytechnic.am հասցեով։

 «Սինոփսիս» ուսումնական ծրագրի վերաբերյալ ՀԱՊՀ ԳՄ տնօրեն Ա. Պապոյանի հարցազրույցը Շանթ ՀՌԸ Տեսանկյուն հաղորդաշարում՝ ՀՂՈՒՄ: