ՀԱՊՀ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ ԳԻԿ319Բ ակադեմիական խմբի ուսանողներ Լարիսա Սարգսյանը և Ստեփան Խաչատրյանը Erasmus+ ուսանողների շարժունության ծրագրի շրջանակում 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակում սովորելու են Եվրոպայի առաջատար համալսարաններում։

Լարիսա Սարգսյանը ուսումը շարունակելու է Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանում։

Ստեփան Խաչատրյանը կմեկնի Ավստրիայի Մոնտան Լեոբեն համալսարան:

Ուսանողների մեկնումից առաջ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Ա. Կոստանդյանը հանդիպեց նրանց հետ՝ շեշտելով նմանատիպ միջազգային ծրագրերի կարևորությունը մասնագիտական կրթության զարգացման և միջմշակութային հաղորդակցության տեսանկյունից։ Ա. Կոստանդյանն ընդգծեց, որ ուսանողների շարժունության ծրագրերը ոչ միայն հարստացնում են նրանց գիտելիքները, այլև ստեղծում են նոր հնարավորություններ, խթանում մասնագիտական աճն ու նպաստում միջազգային կրթական փորձի փոխանակմանը։

Մաղթում ենք մեր ուսանողներին հաջողություններ իրենց առաջիկա ուսումնառության ընթացքում և վստահեցնում, որ այս ընթացքում ձեռք բերված փորձը կունենա անգնահատելի դեր՝ իրենց անձնական ու մասնագիտական զարգացման համար։