«Ստեղծարար ձեռներեցություն»  դասընթացների շարք

Հարգելի ուսանողներ

 

   2019թ. մարտի 11-ից ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում մեկնարկում է «Ստեղծարար ձեռներեցություն»  դասընթացների շարք:

 Դասընթացները միտված են ուսանողներին և ստեղծարար ձեռներեցներին համապատասխան հմտությունների ուսուցմանը՝ մտքերի և փորձի փոխանակման փուլից մինչև բիզնեսի մեկնարկ ու մտավոր սեփականության պահպանում:

   Դասընթացները տեղի կունենան ինտենսիվ և ինտերակտիվ ձևաչափով: Տևողությունը` 5 օր (մարտի 11-ից 15-ը), ժամը 14.30 – 17.30:

   Դասընթացները կազմակերպվում են Բրիտանական խորհրդի "Ստեղծարար միտք" ծրագրի շրջանակներում համատեղ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայագրեր:

   Դասընթացին մասնակցել ցանկացող ուսանողները կարող են մինչև ս/թ մարտի 1-ը գրանցվել հետևյալ հղումով`

   ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ: Ստեղծարար ձեռներեցություն դասընթաց/Creative Entrepreneurship Workshop

   Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՖՄԱ ամբիոնի վարիչ Գ. Դեմիրճյանին fizmat_gyumri@polytechnic.am էլեկտրոնային հասցեով, կամ այցելել 1217 սենյակ: