ՀԱՊՀ ԳՄ-ի տնօրեն Ա․Կոստանդյանի հանդիպումը ներբուհական շախմատային առաջնության հաղթող մասնակիցների հետ
Ապրիլի 14-ին ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը հանդիպում ունեցավ վերջերս կայացած ներբուհական շախմատային առաջնության հաղթող մասնակիցների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀԱՊՀ ԳՄ-ի ՈւԽ նախագահ Մերի Ֆլջյանը։
Տնօրենը շնորհավորեց հաղթող մասնակիցներին՝ ցանկանալով առավել մեծ հաջողություններ արդեն իսկ միջբուհական ու մարզային առաջնություններում։