Նոր ուսումնական տարվա մեկնարկ

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում կայացավ ավանդույթ դարձած նոր ուսումնական տարվա մեկնարկի հանդիսավոր միջոցառումը։

Մասնաճյուղի տնօրեն Ա.Կոստանդյանն իր ողջույնի խոսքում շնորհավորեց նորեկ պոլիտեխնիկցիների մուտքը ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ և ևս մեկ անգամ շեշտեց գիտելիքի կարևորության մասին ու հավելեց, որ ցանկացած լավ նախաձեռնության դեպքում մասնաճյուղի տնօրինությունն ու անձնակազմը կանգնած են իրենց սաների կողքին, որպեսզի քաջալերեն և ոգեպնդեն գնալ առաջ և փայլեն գիտության ասպարեզում։

Այս տարին առանձնահատուկ է մասնաճյուղի համար, քանի որ առաջին անգամ կատարվեց ընդունելություն նաև հիմնական դպրոցի 7-րդ դասարանում:

Սիրելի աշակերտներ և ուսանողներ, մեր ուսուցչական և դասախոսական կազմը պատրաստ է տալ ձեզ գիտելիքների մեծ պաշար, անմնացորդ նվիրում և ուղեցույց, որպեսզի բացահայտեք հրաշքներով լի գիտության ճանապարհը։

Եվ այսպես, մուտք գործելով նոր ուսումնական տարի եկեք առաջիկա ճանապարհորդությանը մոտենանք խանդավառությամբ, հետաքրքրասիրությամբ և կատարելության ձգտումով: Միասին մենք կարող ենք ստեղծել համայնք, որը նպաստում է նոր գիտելիքների ձեռքբերմանը, նորարարությունների բացահայտմանը և անձնական աճին:

Բարի գալուստ նոր հնարավորությունների տարի ․․․