Erasmus + T-Green ծրագրի շրջանակներում...

Erasmus + T-Green ծրագրի շրջանակներում Հունաստանի Սալոնիկ քաղաք այցի ժամանակ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Ա. Կոստանդյանը և արտաքին կապերի պատասխանատու Ն. Մանասյանը այցելեցին Սալոնիկի քաղաքապետարան և հանդիպում ունեցան քաղաքային խորհրդի նախագահ Պետրոս Լեկակիսի հետ:

Ա. Կոստանդյանը փոխանցեց Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի կողմից ուղարկված հուշանվերները՝ քաղաքի խորհրդանիշ հանդիսացող կլկլանը և «Գյումրի» պատկերազարդ գիրքը:

Հանդիպման ընթացքում Ա. Կոստանդյանը անդրադարձավ հայ-հունական հարաբերություններին, նշելով որ հունական ամենամեծ համայնքը գտնվում է Գյումրիում, բացի այդ 2000թ.-ից Գյումրին և Սալոնիկը հանդիսանում են քույր քաղաքներ:

Հանդիպման ժամանակ ներկայացվեց նաև ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ - NPUA Gyumri Branch ի և Միջազգային Հելլենիկ համալսարանի/International Hellenic University սպասվելիք համագործակցության մասին:

Հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում և ավարտին պարոն Լեկակիսին մեզ նվիրեց Սանոլիկ քաղաքի մասին ալբոմը: