Խաչատուր Առաքելյանը մասնակցեց «Русский дом»-ի կողմից կազմակերպած ինտելեկտուալ մրցույթին:

Ապրիլի 12-ին Երևանում տեղի ունեցավ «Русский дом»-ի կողմից կազմակերպած ինտելեկտուալ մրցույթ։

Մրցույթին մասնակցում էր ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Խաչատուր Առաքելյանը՝ դասախոս մանկ.գ.թ., դոցենտ Ն.Գ. Կարապետյանի ղեկավարությամբ։

Մրցույթի ավարտին դիպլոմներ հանձնվեցին իրենց լավագույնս դրսևորած ուսանողներին։

Շնորհակալություն ենք հայտնում Խ. Առաքելյանին և դասախոս Ն. Կարապետյանին #Պոլիտեխնիկի անունը բարձր պահելու համար։