ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՊՀ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՏՆՕՐԵՆ Ա․ԿՈՍՏԱՆԴՅԱՆԻ ՀԵՏ
Մարտի 22-ին Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Ա.Կոստանդյանը հանդիպում ունեցավ Գերմանական RONDE $ SCHWARZ ընկերության մենեջեր Ալեքսանդր Բերեսկովի և Հայկական NSE ընկերության ներկայացուցիչ Գրիգորի Հունանյանի հետ, որոնց հետ քննարկվեցին Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հետ համագործակցության հնարավորությունները։ Նշված ընկերությունները ներկայացրեցին տեղեկատվություն իրենց կողմից արտադրվող և համաշխարհային լայն ճանաչում գտած չափիչ և ստուգող ռադիոէլեկտրոնային սարքավորումների մասին, ներկայացրեցին ուսումնական հաստատությունների համար իրականացվող հատուկ ծրագրերը, որի արդյունքում ձևավորվում են համապատասխան լաբորատորիաներ, իրականացվում են մասնագետների վերապատրաստումներ և համատեղ հետազոտություններ։ Կողմերը պայմանավորվեցին ծանոթանալ տրամադրված տեղեկատվությանը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ոլորտները։