2023-2024 ուստարվա ուսումնական և գիտական հաշվետվություն
Հոկտեմբերի 10-ին ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ՝ «Մասնաճյուղի 2023-2024 ուստարվա ուսումնական և գիտական հաշվետվության մասին» օրակարգով:
Մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանն իր զեկույցում մանրամասն ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում մասնաճյուղում կատարված աշխատանքները և արձանագրեց, որ․
- 2023-2024 ուստարում գրագետ կողմնորոշման աշխատանքների շնորհիվ, առաջին անգամ ունեցանք ընդունելություն նաև հիմնական դպրոցում,
- վերջին 5 տարվա արդյունքներով (բոլոր կրթական ծրագրերի հանրագումարում) ունեցել ենք ամենամեծ թվով ընդունվածները,
- մասնաճյուղը ներգրավված է միջազգային դրամաշնորհային ծրագրերում (T-Green, RECONOMY),
- գործընկեր կազմակերպության աջակցությամբ մասնաճյուղում հիմնվում է PolyArt lab կարի լաբորատորիան, որը հագեցած կլինի ժամանակակից մեքենասարքավորումներով և օժանդակ պարագաներով,
- մասնաճյուղում ընթանում են մեծածավալ շինարարական և էներգիաարդյունավետության բարձրացմանը միտված աշխատանքներ։