Տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները և հեռանկարները
Հունիսի 3-ին ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում կայացավ ՀՀ-ում և Եվրամիության երկրներում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները և հեռանկարները խորագրով գիտակրթական աշխատաժողովը։
Քննարկվող թեման էր` «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման 2023-2026 թվականների ծրագրի քննարկումը Եվրամիության երկրներում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումների և հեռանկարների համատեքստում»։
Աշխատաժողովին մասնակցում էին Շիրակի մարզի տեքստիլ ձեռնարկությունների գլխավոր տեխնոլոգները և ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչները։
Աշխատաժողովի ժամանակ ներկայացվեցին հետևյալ զեկույցները․
Կայուն տեքստիլ արդյունաբերություն։
ՀՀ-ից տեքստիլ արտադրանքի արտահանումը։
ՀՀ-ում տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող օրենսդրական նորմերը։
ՏԹԱ զարգացման հեռանկարների SWOT վերլուծություն։
Տեքստիլ թափոնների վերամշակում։
Կրթությունը ՀՀ տեքստիլ ոլորտում։