Ցավով տեղեկացնում ենք...
Ցավով տեղեկացնում ենք, որ 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ՏԹԱԱՏԴ ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Հարություն Գառնիկի Պեպելյանը։
Իր աշխատանքին ու հարազատ բուհին անմնացորդ նվիրվածության շնորհիվ Հարություն Պեպելյանը վայելում էր Պոլիտեխնիկի ուսանողների, գործընկերների սերն ու հարգանքը։
Ծանր կորստի այս պահին ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ողջ հանրույթն իրենց խորին ցավակցությունն ու մխիթարանքի խոսքերն են հղում Հ. Պեպելյանի ընտանիքին, հարազատներին և կիսում նրանց վիշտը: