Նոր ուսումնական տարվա մեկնարկը տրված է
Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ սեպտեմբերի 2-ին մասնաճյուղի մոտ էին հավաքվել Համալսարան ընդունված առաջին կուրսեցիները, բարձր կուրսերի ուսանողները, ավագ դպրոցի աշակերտները, դասախոսներն ու աշխատակիցները:
Ավանդույթ դարձած հանդիսավոր միջոցառումը բացեց Մասնաճյուղի տնօրեն պրոֆեսոր Ա.Պապոյանը: Նա շնորհավորեց ուսանողությանը, մասնաճյուղի հանրույթին և ներկա հյուրերին նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով և ցանկացավ հաջողություններ և բեղմնավոր աշխատանք ուսումնական գործընթացում: Հնչեց Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի օրհներգերը:
Ողջույնի խոսքով ներկաներին դիմեցին մասնաճյուղի ՈՒՄԱԳ փոխտնօրեն Ս. Հարությունյանը, Ավագ դպրոցի և Միջին մասնագիտական կրթական ծրագրի տնօրեն` Շ.Վարդանյանը և Ուսանողական խորհրդի նախագահի թեկնածու Կ. Ավետիսյանը: Այնուհետև 2019թ.-ի ընդունելության քննություններից լավագույն արդյունքներ ցուցաբերած երկու ուսանողներին` Գոհար Մովսիսյանին և Սամվել Մանուկյանին, մասնաճյուղի տնօրեն Ա.Պապոյանը հրավիրեց հարթակ և նրանց հանձնեց ուսանողական տոմսերը և մասնաճյուղի մուտքի խորհրդանշական բանալին:
Մասնաշենքում առաջին կուրսեցիների հետ ճանաչողական հանդիպումներ ունեցան ուսումնամեթոդական գծով փոխտնօրենները և ուսանողական խորհրդի ներկայացուցիչներ:
Մասնաճյուղը շնորհավորոմ է բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: