«Միասնության ուժ» երիտասարդական-ուսանողական հավաք

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի  ուսանողական խորհրդի թիմը  Օգոստոսի 2-8-ը Հանքավանի «Պոլիտեխնիկ» մարզաառողջարարական ճամբարում  մասնակցեց  «Միասնության ուժ» երիտասարդական-ուսանողական հավաքին, որը կազմակերպվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։

Հավաքին մասնակցում էին ՀՀ և ԼՂՀ բուհերի շուրջ 210 ուսանողներ։
ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղի թիմը ընդգրկված էր #կարոտներ ճակատում, և  ներկայանում էր ՀԱՊՀ մասնաճյուղ 1 ջոկատի կազմում Կապանի երկու մասնակիցների հետ միասին (ջոկատավար՝ ՀԱՊՀ ԳՄ ՈՒԽ նախագահ՝ Սոֆյա Հարությունյան)։
Հավաքի ընթացքում մասնակիցները մրցեցին 15 մարզաձևերում, հանդիպումներ, քննարկումներ ունեցան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ։
«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական վեցօրյա հավաքին հաղթող ճանաչվեց #ԿԱՐՈՏՆԵՐ_ՃԱԿԱՏԸ։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրեցին համապատասխանաբար #ԿԱՐԵՆՆԵՐ և #ԱՐԱՄՆԵՐ ճակատները։
Իսկ մասնաճյուղի թիմը  Գյումրի վերադարձավ հաղթական գավաթով (ինտելեկտուալ խաղ): Երիտասարդական-ուսանողական հավաքի նկարներին կարող եք ծանոթանալ հղումով: