ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ
Մարտի 22-ին մասնագիտական կողմնորոշման շրջանակներում Պոլիտեխնիկական համալսարանի Գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն տ.գ.դ., պրոֆեսոր Ա.Պապոյանը, Ավագ դպրոցի տնօրեն Շ.Վարդանյանը և «Մեխանիկա և գրաֆիկա» ամբիոնի վարիչ տ.գ.թ., դոցենտ Հ.Չախալյանը հանդիպում ունեցան Գյումրու թիվ 31 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների ծնողների հետ։
Պրոֆեսորադասախոսական անձնակազմը ներկայացրեցին Պոլիտեխնիկական համալսարանի կրթական ծրագրերը՝ Ավագ դպրոց, Քոլեջ, Բակալավրիատ, Մագիստրատուրա և Հեռակա ուսուցում։