ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ
Ապրիլի 14-ին հանդիպեցինք Գյումրու Թիվ 6 հիմնական դպրոցի հետաքրքրասեր և բանիմաց սաների հետ:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն Շ.Վարդանյանը և «Մեխանիկա և գրաֆիկա» ամբիոնի վարիչ տ.գ.թ.,դոցենտ Հ.Չախալյանը աշակերտներին ներկայացրեցին Պոլիտեխնիկական համալսարանի Ավագ դպրոցի Ֆիզիկա-մաթեմատիկական, Դիզայն, Ինժեներական ենթահոսքերը և Քոլեջի 9-ամյա կրթության հիմքով մասնագիտությունները՝ Համակարգչային գեղարվեստական նախագծում, որակավորումը՝ Վեբ-դիզայներ և Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, որակավորումը՝ Տեխնիկ-ծրագրավորող:
Աշակերտները ծանոթացան ընդունելության պայմաններին և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Վերջում աշակերտները ցանկություն հայտնեցին շրջայց կազմակերպել Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: