ՄԱՐԶMarket-ը Գյումրիում

Հունիսի 3-ին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից իրականացվող «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցությամբ Գյումրու Բարեկամության այգում առաջին անգամ անցկացվեց քաղաքային տոնավաճառ ցուցահանդես, որտեղ ներկայացված էին շուրջ 85 բիզնես տաղավարներ:

✔️ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողներն ու աշխատակիցները՝ տնօրեն Ա.Կոստանդյանի գլխավորությամբ մասնակցեցին տոնավաճառին:

Միևնույն ժամանակ հնարավորություն ունեցանք վայելելու բարեկարգումից հետո նոր շունչ ստացած զբոսայգու ամբողջական տեսքը և տեղեկացվեցինք ընթացիկ նախագծերին: