Կոլյա Մկրտչյան
Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացած պատերազմական գործողությունների ընթացքում հանուն հայրենիքի զոհվել է ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղի Էլեկտրոնիկա մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող, ժամկետային զինծառայող՝ Կոլյա Մկրտչյանը, ով երկար ժամանակ համարվում էր անհետ կորած:
Մեր վշտակցությունն ենք հայտնում Կոլյայի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:
Կոլյա Մկրտչյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 24-ին:
Հավերժ փառք մեր քաջարի հերոսներին, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն իրենց հայրենիքի:
Խոնարհվում ենք ձեր առաջ!!
Ննջիր խաղաղությամբ քաջ զիվոր: