Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհին ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության ինֆորմատիկայի օլիմպիական հավաքականում։
Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Գրիգորյանը, հաղթահարելով ներհայաստանյան ընտրական փուլերը, ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության ինֆորմատիկայի օլիմպիական հավաքականում։
Սուսաննան հուլիսի 14-20-ը Գերմանիայի Բոնն քաղաքում մասնակցելու է Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների օլիմպիադային (EGOI)։
Նշենք, որ սա պատմական նախադեպ է՝ Սուսաննան առաջին աշակերտուհին է Գյումրուց, ով երբևէ ընդգրկվել է աղջիկների ինֆորմատիկայի ազգային հավաքականի կազմում։
Շնորհավորում ենք մեր տաղանդավոր Սուսաննային այս կարևոր ձեռքբերման համար և մաղթում նորանոր հաջողություններ ու հաղթանակներ։



Русский
English