Հանդիպում Սինոփոիս Արմենիայում

Փետրվարի 24-ին ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի մի շարք ուսանողներ և ավագ դպրոցի 12-րդ դասարանցիներ Երևանում հյուրընկալվեցին Սինոփսիս Արմենիա ընկերությունում: Խմբում ընդգրկված էին այն ուսանողները և ավագ դպրոցի շրջանավարտները, ովքեր ցանկանում են իրենց հետագա ուսումնառությունը շարունակել ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում՝ Սինոփսիսի կրթական ծրագրերով: Հյուրերը ընկերությունում հանդիպեցին Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի և Կրթական դեպատամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանի հետ: Մասնաճյուղի ուսանողները և ավագ դպրոցի սաները հնարավորություն ստացան ծանոթանալու Սինոփսիս Արմենիա ընկերության ուսումնական և արտադրական առօրյային, ստանալ բազմաթիվ հուզող հարցերի պատասխաններ, ինչը անշուշտ կնպաստի նրանց մասնագիտական կողմնորոշմանը:
Գյումրիում Սինոփսիս Արմենիա ընկերությունը համագործակցում է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի հետ 2019 թվականին կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում: Այս օրերին լրանում է այդ համագործակցության մեկ տարին և անցած ժամանակահատվածում մասնաճյուղի բազմաթիվ ուսանողներ Գյումրիում, ընկերության ծրագրերով և մասնագետների ղեկավարությամբ ուսանում են տարբեր կրթական ծրագրերով: Այդ խմբերին նաև տրամադրվել է անհրաժեշտ գործիքակազմ, ուսուցումը լիարժեք կազմակերպելու համար: