ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՎՍ ՄԵԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Համագործակցության հուշագիր կնքվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի և «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի միջև, որը վավերացրեցին մասնաճյուղի տնօրեն` Արթուր Կոստանդյանը և ՀԿ նախագահ Լիլիթ Գյունաշյանը։
Երկու կրթական հաստատությունները պայմանավորվեցին համագործակցել` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրթական ոլորտում ընթացող շարունակական բարեփոխումները, բարձր գնահատելով համալսարանի մասնագիտական ներուժը, կարևորելով «Տեխնազիում» պիլոտային ծրագրի առանձնահատկությունները և ծրագրի իրականացման ընթացքում կողմերի համատեղ կարողությունների օգտագործման նպատակահարմարությունը։
Սույն Հուշագրի նպատակն է ապահովել անհրաժեշտ համագործակցություն Համալսարանի և Կենտրոնի միջև՝ վերջինիս կողմից իրականացվող կրթական ծրագրերի շրջանակում։
Փոխշահավետ համագործակցությունը նոր հնարավորություններ կբացի երկու հաստատությունների զարգացման, կրթության որակի բարձրացման և սովորողների կարիերիայի արդյունավետ պլանավորման հարցերում։