Գիտական սեմինար
Մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգետիկայի էներգաարդյունավետության արդի հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները» գիտական սեմինարին քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգետիկ պաշարների օգտագործման հնրավորություններն ու խնդիրները։ Ներկայացվեցին ՀՀ-ի էներգետիկ հաշվեկշիռը, էներգետիկ անվտանգության հետ կապված մարտահրավերներն ու դրանց լուծման ուղիները։
Զեկույցում Խ.Սահակյանը նկարագրեց ՀՀ տարածքում տարբեր ընկերությունների կողմից իրականացված պիլոտային նախագծեր վերականգնվող էներգետիկայի ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ավանդական ու այլընտրանքային լուծումները։
Անդրադարձ կատարվեց նաև ոլորտի մասնագետների պատրաստման խնդիրներին։