«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով
Սեպտեմբերի 27-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ «Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողովը, որը նվիրված էր ՀԱՊՀ Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հիմնադրման 60-ամյակներին: Գիտաժողովի հանդիսավոր մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ո. Մարուխյանը, ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղի տնօրեն պրոֆեսոր, Ա. Պապոյանը: Գիտաժողովի աշխատանքները իրականացվեցին հետևյալ սեկցիաներում՝ Հումանիտար, հասարակական գիտություններ, բուհական դասավանդման մեթոդիկա, Տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգչային գրաֆիկա, Ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ, Տնտեսագիտություն և կառավարում: Ընդհանուր առմամբ գիտաժողովին մասնակցեցին մինչև 35 տարեկան շուրջ 25 երիտասարդ գիտաշխատողներ, հետազոտողներ, մագիստրոսներ՝ ՀԱՊՀ Երևանյան կրթահամալիրից, Գյումրու, Վանաձորի, Կապանի մասնաճյուղերից, Երևանի Գեղարվեստի Պետական ակադեմիայի Գյումրու Մասնաճյուղից և Շիրակի պետական համալսարանից: Այն մասնակիցները, ովքեր ֆիզիկապես չկարողացան ներկա գտնվել Գյումրիում՝ զեկուցեցին օնլայն տարբերակով: Մասնակիցներին հանձնվեցին գիտաժողովի մասնակցության վկայականներ:
Գիտաժողովի կազմկոմիտեն շնորհավորում է մասնակիցներին գիտաժողովին հաջողությամբ հանդես գալու կապակցությամբ և մաղթում է նորանոր ձեռքբերումներ:
Նկարներին կարող եք ծանոթանալ հղումով;