Համագործակցության հուշագիր EPAM Armenia-ի հետ
2024 թ֊ի Հունիսի 7-ին EPAM Armenia տնօրեն Բենիամին Գյուրջյանը և ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Հետագա համագործակցության առաջին քայլը EPAM Campus Open Day միջոցառումն էր, որին մասնակցում էին մասնաճյուղի ուսանողները:
Միջոցառման ժամանակ EPAM Armenia փորձագետները ներկայացրին ՏՏ ոլորտի ամենապահանջված ուղղությունները և անվճար ուսուցման նոր հնարավորությունները։
Հանդիպման վերջում ուսանողների համար անցկացվեց խաղ, որի հաղթողները ստացան մրցանակներ EPAM Armenia կազմակերպության կողմից։