Արևային ֆոտովոլտային կայան ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում
ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի վերանորոգման աշխատանքներին զուգընթաց տեղադրվում էր նաև արևային ֆոտովոլտային կայան, որն այսօր միացվեց բաշխիչ ցանցին և շահագործման հանձնվեց։
Հիշեցնենք, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության հիմնադրամի և ՀԱՊՀ հիմնադրամի համագործակցության արդյունքում մասնաշենքի տանիքին տեղադրվել է 50 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։
Կայանը կապահովի կայուն, անկախ և անվճար էներգիա, որը կապահովի տարեկան շուրջ 3.700.00 մլն ՀՀ դրամի խնայողություն և շուրջ 30 տոննայով կնվազեցնի CO2 գազի արտանետումները։
Կայանի կառուցումն իրականացվել է Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աջակցությամբ։