ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի «Էլեկտրոնիկա» (Սինոփսիս) մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների տպավորված շրջայցը

05․04․2023թ․-ին ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի «Էլեկտրոնիկա» (Սինոփսիս) մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները այց կատարեցին Երևանում գտնվող մի շարք ճարտարագիտական լաբորատորիաներ և ծանոթացան նրանց գործունեությանը։

✅Այցելեցին «ՀԱՊՀ»-ում գտնվող ANEL՝ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիա, որտեղ ծանոթացան ուսանողների կրթական պրոցեսին՝ գործնական աշխատանքների միջոցով, այնպիսի ոլորտներում, ինչպիսին են այլընտրանքային էներգետիկա, միկրոէլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնիկա, ռոբոտաշինություն և մեխանիկա։ Ռոբոտաշինության լաբորատորիայում ուսումնասիրեցին ուսանողների պատրաստած մի քանի ռոբոտների աշխատանք։ Այլընտրանքային էներգետիկայի լաբորատորիայում տեսան, թե ինչպես կարելի է ստանալ արևից էներգիա։ Մեխանիկայի լաբորատորիայում ուսումնասիրեցին լաբորատոր փորձեր կատարող սարքավորումները, որոնք նախագծվել են Գյումրու մասնաճյուղի տ․գ․դ․, պրոֆեսոր Ա․Պապոյանի կողմից։

Այցելեցին «Ինժեներական քաղաք», որտեղ ծանոթացան միկրոէլեկտրոնային սարքերի թեստավորման մեթոդներին։ Այցելեցին «EVAN» լաբորատորիա, որտեղ պատրաստում են էլեկտրական ավտոմեքենայի լիցքավորող սարքավորումներ։ Նաև այցելեցին լաբորատորիա, որտեղ պատրաստվում են պրոթեզներ։ Այցելեցին դրոններ պատրաստող լաբորատորիա։ Եղան սարքերի արտադրությունում։ «Ինժեներական քաղաք»-ում այցելությունները եզրափակվեցին Հայաստանի գիտության թանգարանում, որտեղ ծանոթացան, Հայաստանի հզոր արդյունաբերական և գիտական անցյալի պատմությանը։

Այնուհետև այցելեցին «Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարան», որտեղ եղան ռադիոէլեկտրոնային լաբորատորիայում և ծանոթացան այնտեղ մշակվող մի շարք ռադիոէլեկտրոնային սարքավորումների և գերմանական «Rohde & Schwarz» գերժամանակակից չափիչ սարքավորումների աշխատանքին։