ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ

Ապրիլի 13-ին ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում «Հումանիտար առարկաներ և մարմնակրթություն» ամբիոնը հանդես եկավ «Հայկական դրոշի անցած ուղին» թեմայով գիտական սեմինարով:

Սեմինարի բանախոսներ Մ․Գրիգորյանը և Գ․Տոնոյանը՝ պ․գ․թ․,դոցենտ, կարևորելով պետական խորհրդանիշներին վերապահված դերը ապագա սերունդների գիտակցության մեջ պատմական հիշողության պահպանումն ու ամրապնդումը, ինչպես նաև մեր պետականության հանդեպ հարգանքի դրսևորումը, ներկայացրեցին հայկական դրոշները՝ որպես ազգային պետական խորհրդանիշներ պատմության վաղագույն շրջանից մինչև մեր օրերը։ Հայկական դրոշները՝ հանդիսանալով հայկական պետականության ավանդույթների կրողները, ժամանակի ընթացքում պարբերաբար փոփոխվել և հարստացել են նոր լուծումներով: Պետական խորհրդանիշների իմացությունն անհրաժեշտ է ինչպես սեփական ժողովրդին և հայրենիքը ճանաչելու, այնպես էլ ինքնաճանաչման առումով:

Թեմայի արդիականությունն ու խորքային բովանդակությունը առիթ հանդիսացավ բուռն քննարկման, որի ընթացքում մասնակիցները ստացան նաև իրենց հուզող հարցերի պատասխանները:

Տնօրինության կողմից առաջարկվեց հաճախակի կազմակերպել նման գիտական սեմինարներ: