«Դասավանդի՛ր, Հայաստան»- կրթաթոշակ ավարտական կուրսերի համար

«Դասավանդի՛ր, Հայաստան»- կրթաթոշակ ավարտական կուրսերի համար (շնորհանդեսի հղում) 

«Դասավանդի՛ր, Հայաստան» Առաջնորդության Զարգացման Ծրագիր

Ով ենք մենք

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը կրթական հիմնադրամ է, որի նպատակն է Հայաստանի եւ Արցախի բոլոր երեխաներին անկախ նրանց գտնվելու վայրից ու սոցիալական պայմաններից ապահովել հավասար ու որակյալ կրթությամբ։

Ինչ ենք անում.

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման ծրագրին միացած մեր մասնակիցների` ուսուցիչ-առաջնորդներըի հետ միասին մենք ձգտում ենք լրացնել մարզային շատ դպրոցներում առկա ուսուցիչների պակասը, երեխաներին ապահովել գերազանց կրթությամբ, ինչպես նաեւ էական փոփոխություններ ու զարգացումներ բերել համայնքներում` բազմաբնույթ ծրագրերի իրականացման միջոցով։

Ինչպես.

Ներգրավելով մեր շարժմանը տարբեր մասնագիտության տեր վառ անհատների, վերապատրաստելով նրանց որպես ուսուցիչ-առաջնորդների եւ տեղակայելով նրանց տարբեր համայնքներում, որտեղ նրանք երկու տարի ժամկետով

  • դասավանդում են դպրոցում,
  • կազմակերպում են արտադասարանային խմբակներ,
  • իրականացնում են համայնքի զարգացման ծրագրեր։

Մասնակցության առավելություններ.

  • Անվճար մագիստրատուրա մանկավարժական ուղղությամբ
  • 170.000 դրամ ամսական դրամական աջակցություն ի հավելումն դպրոցի աշխատավարձի
  • Ընդարձակ վերապատրաստման ծրագիր (առաջնորդություն, նախագծերի կառավարում և այլն)
  •  մեր գործընկեր կազմակերպություններում մասնագիտական զարգացման հնարավորություն,
  • մարզային համայնքների զարգացմանը նպաստելու հնարավորություն,
  • նորարար մտքերը եւ նախագծերը իրականացնելու հարթակ,
  • կարիերայի զարգացման հնարավորություն

Մանրամասների համար.

https://arm.teachforarmenia.org/tfa-program

Հարցերի կամ հետաքրքրության դեպքում.

Անժելա Ավագյան.

Anzhela.avagyan@teachforarmenia.org

041530039