«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» ՄՐՑՈՒՅԹ:

Հայաստանում գիտության ոլորտը զարգացնելու համար ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» ՄՐՑՈՒՅԹ:

Շահելու դեպքում ասպիրանտը ստանում է յուրաքանչյուր ամիս 150 հազար դրամ աշխատավարձ: Եվս 50 հազար դրամ ասպիրանտի գիտական ղեկավարն է լրացուցիչ հավելավճար ստանում: Տարեկան 800 հազար էլ ասպիրանտն ունենում է իր այլ ծախսերի համար՝ սարքեր, սարքավորումներ, գործուղումներ, համակարգիչ:

Մրցույթին մասնակցող ասպիրանտը կարող է դիմել գիտության բոլոր, իսկ հայցորդը՝ «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ» և «Գյուղատնտեսական գիտություններ» ճյուղերի մասնագիտություններով։

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման առցանց համակարգով (https://grants.scs.am)` մինչև 2023 թ. օգոստոսի 8-ը ներառյալ:

Մրցույթի մանրամասներին և հրավերի փաթեթին կարող եք ծանոթանալ՝ https://www.isec.am/articles/events/grants_06062023.html

#ՀՀ #ԳԱԱ #ԳԿՄԿ

#ISEC #NAS #RA

ՀՀ Գիտության կոմիտե