Հոդվածներ Քեմբրիջի համալսարանի Cambridge Scholars Publishing հոդվածների ժողովածուում
ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի դասախոսների գիտական հոդվածները տպագրվել են Քեմբրիջի համալսարանի Cambridge Scholars Publishing հոդվածների ժողովածուում:
2023թ․ հոկտեմբերի 6-7-ը Քութաիսիի (Վրաստան) Ա․ Ծերեթելու անվան պետական համալսարանում կազմակերպել էր INSO - 2023 Internet and Society IX միջազգային գիտագործնական գիտաժողովը։
Գիտաժողովին ակտիվ մասնակցություն ցուցաբերեց ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղը, որի տնօրեն Ա․ Կոստանդյանն ընդգրկված էր գիտաժողովի կազմկոմիտեի կազմում։
Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան պրոֆեսորներ Բ․ Մամիկոնյանը և Ա․ Պապոյանը, դոցենտներ՝ Ա․Ասատրյանը, Ն․ Մանասյանը, Ա․ Էլոյանը, Լ․ Հովսեփյանը և դասախոս Ս․ Ղազարյանը։