Հաղթանակի պողոտայի՝ Մայակովսկու և Սպանդարյան փողոցների միջև գտնվող այգու նոր դիզայնի վիզուալիզացիան
Ապրիլի 13-ին ՀԱՊՀ Գյումրու Ավագ դպրոցում կայացավ «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի, «Տեխնազիում» պիլոտային ծրագրի և մեր համալսարանի միջև կնքված համագործակցության արդյունքում կատարված աշխատանքների նախնական հետազոտությունների զեկույցների ամփոփումը։ Ծրագրի շրջանակներում դպրոցի «Դիզայն»ենթահոսքի աշակերտներին հանձնարարված էր Հաղթանակի պողոտայի՝ Մայակովսկու և Սպանդարյան փողոցների միջև գտնվող այգու նոր դիզայնի վիզուալիզացիան։
Ծրագրի պատվիրատուն հանդիսանում է Գյումրու «Բեռլին հյուրերի տուն» կազմակերպությունը, ուստի նախնական զեկույցների ժամանակ ներկա էին Գյումրու «Բեռլին հյուրերի տան»տնօրեն Ա․Տեր-Մինասյանը, «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լ.Գյունաշյանը, Նիդեռլանդների «Ալվան ծաղիկ» հիմնադրամի նախագահ Ռենե Բեոնքը, «Տեխնազիում»-ի համակարգող Ե․Գրիգորյանը։
Աշակետները բարեհաջող անցան առաջին փուլը՝ ճիշտ կատարելով տրված պահանջները։
Կից ներկայացված են նախապաշտպանության ընթացիկ լուսանկարները։








Русский
English