ԱՊՐԻԼԻ 7

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Մարդկության համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, լեզուն` մայրենի, և երկրի կարևորագույն քաղաքը՝ մայրաքաղաք:

Ապրիլի 7-ը հռչակված է մայրության և գեղեցկության տոն։

Գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա.Կոստանդյանը շնորհավորեց աշխատակցուհիներին՝ ցանկանալով հավերժ գեղեցկություն, առողջություն, անսահման երջանկություն, անմար ժպիտ:

Տնօրինության և արհեստակցական կազմակերպության կողմից կազմակերպված գեղեցիկ միջոցառումով ավարտվեց աշխատանքային օրը։