Անցնում ենք հեռավար աշխատանքի:

Հարգելի ուսանողներ

 

 

    Արտակարգ դրության պայմաններում ՀԱՊՀ-ում և մասնավորապես Գյումրու մասնաճյուղում շատ գործառույթներ իրականացվում են առցանց եղանակով:

    Խնդրում եմ ծանոթանալ ստորև բերված հայտարարությունների հետ, որոնք վերաբերում են բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերով սովորող ուսանողներին:

 

  1. 1. Սկսվում է մագիստրատուրայի հետազոտական պրակտիկան: Այն անցկացվելու է առցանց ուսուցմամբ: Խնդրում ենք մինչև մարտի 19-ը ներառյալ Ձեր ամբիոնների վարիչների հետ կապվել էլեկտրոնային փոստով և ստանալ հետազոտական պրակտիկայի թեման և ղեկավարի կոնտակտային տվյալները, ստանալ աշխատանքի իրականացման և հաշվետվության ներկայացման ժամանակացույցը:Ամբիոնների վարիչների կոնտակտները կարող եք ներբեռնել մասնաճյուղի կայքից http://npuagb.am/hy/ambionner/ հղումով անցնելով անհրաժեշտ ամբիոնի էջ:
  2.  
  3. 2. Բակալավրական ավարտական աշխատանքների ղեկավարումը և խորհրդատվությունները, մագիստրոսական թեզերի ղեկավարումը իրականացվում են ուսանողների հետ առցանց: Ղեկավարները պարբերաբար աշխատանքների կատարման ընթացքի մասին հաշվետվություն են ներկայացնում ամբիոնի վարիչին, իսկ վերջիններս փոխտնօրեններին համաձայն հաստատված ժամանակացույցի: Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի կատարումը իրականացվում են այնպիսի ժամանակացույցով, որ դրանց պաշտպանությունները կայանան համաձայն նախկինում հաստատված գրաֆիկների` ս.թ. մայիսի 1-ից 27-ը: Ամբիոնների վարիչների կոնտակտները կարող եք ներբեռնել մասնաճյուղի կայքից http://npuagb.am/hy/ambionner/ հղումով անցնելով անհրաժեշտ ամբիոնի էջ:
  4.  
  5. 3. Որոշակի փոփոխություններ են իրականացվում ուսանողների ուսուցման կազմակերպման գործընթացում. այն է. չեղարկվում են առարկայական միջանկյալ հարցումները և դասերի հաճախման համար տրվող միավորները, փոխարենը ուսանողները կհանձնեն քննություն՝ 100 բալային համակարգով:
  6.  
  7. 4. Շուտով համալսարանի կայքում կտեղակայվեն առցանց դասախոսություններ, հոսքային ձևով ուսուցանվող առարկաների վերաբերյալ, որի մասին կլինի լրացուցիչ տեղեկատվություն:

              Հարգանքով`   Ա.Պապոյան