​Ընդունելություն Սինոփսիսի կրթական ծրագրում

Հարգելի առաջին կուրսի ուսանողներ:

  Ովքեր ցանկանում են Գյումրիում Պոլիտեխնիկական համալսարանում երկրորդ կուրսից կատարել մասնագիտության փոփոխություն և հետագա ուսուցումը շարունակել «Էլեկտրոնիկա» մասնագիտությամբ (Սինոփսիսի կրթական ծրագրով), պետք է մինչև հունիսի 25-ը Գյումրու մասնաճյուղի տնօրենին ուղարկեն էլեկտրոնային նամակ gyumri@seua.am հասցեով, հետևյալ բովանդակությամբ;

Դիմել կարող են նաեւ այլ բուհերի բակալավրական առաջին կուրսի ուսանողները:

Դիմումի ձեւանմուշ

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Ա.Պապոյանին

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի առաջին կուրսի XXXX խմբի ուսանող`

Անուն, Հայրանուն Ազգանունուն-ից:

Ցանկանում եմ մասնակցել նախնական հարցազույցին, երկրորդ կուրսից Սինոփսիսի կրթական ծրագրով «Էլեկտրոնիկա» մասնագիտությամբ ուսումս շարունակելու համար:

Դիմող` __________________ /Անուն, հայրանուն, ազգանուն/

ամսաթիվ

   Ձեզ համար կկազմակերպվի հանդիպում Սինոփսիս Արմենիա ընկերության ներկայացուցիչների հետ և հարցազրույց, որից հետո 2019-2020 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի ավարտից հետո կիրականացվի նոր մասնագիտության խումբ տեղափոխման գործընթաց:

Հարցերի համար դիմել 094881500 հեռախոսահամարով: