ՍԻՆՈՓՍԻՍ, մագիստրատուրայի ընդունելություն
«Սինոփսիս» ուսումնական ծրագրով ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի մագիստրատուրայում ուսանողների ընդունելության համար կատարվում է նախնական հայտագրում։ Հայտագրվել կարող են Հայաստանի բոլոր բուհերի ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական և հարակից մասնագիտությունների շրջանավարտները և բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողները։ Որպես բացառություն կարող են դիմել նաև այլ մասնագիտությունների շրջանավարտները։
Ընտրությունը կատարվելու է հարցազրույցի միջոցով՝ «Սինոփսիսի» մասնագետների կողմից։
Հարցազրույցի փուլը հաջողությամբ հաղթահարած ուսանողները կհրամանագրվեն ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի մագիստրատուրայում՝ «Սինոփսիս» ուսումնական ծրագրի «Էլեկտրոնիկա» մասնագիտությամբ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 20.08.2019
Հարցերով կարող եք գրել ՀԱՊՀ ԳՄ Ֆիզիկամաթեմատիկական ամբիոնի վարիչ Գ.Դեմիրճյանին՝ fizmat_gyumri@polytechnic.am հասցեով։