ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ

Մասնագիտական կողմնորոշման և շարունակական կրթության շրջանակներում մարտի 2-ին ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ էին այցելել Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանի Ոսկերչական բաժնի ուսանողները՝ քոլեջի կարիերայի կենտրոնի ուղղորդման պատասխանատու Ս․Պիճիկյանի ուղեկցությամբ։

     ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի փոխտնօրեն ուսումնամեթոդական աշխատանքների գծով, տ․գ․թ․,դոցենտ Հովհաննես Մանուկյանը և տ․գ․թ․,դոցենտ Հայաստան Չախալյանը կարճ ժամանակահատվածում առավելագույն տեղեկություններ հաղորդեցին համալսարանի կրթական ծրագրերի ու ուսումնառության պայմանների մասին։

✅Ծանոթացան Rhinoceros 3D միջավայրում զարդերի եռաչափ մոդելավորման գաղտնիքներին։

✅Դիտեցին Դիզայն մասնագիտության «Համակարգչային գրաֆիկա» կրթական ծրագրով սովորող ուսանողների պատրաստած անիմացիոն ֆիլմերը։

     Շրջայցի ընթացքում ուսանողները տպավորված էին Պոլիտեխնիկական համալսարանում տեսածով ու լսածով։ Ավելին, ստեղծվեց ջերմ մթնոլորտ, կապեր հաստատվեցին երիտասարդների հետ ու նրանց առջև բացվեցին հետաքրքիր հեռանկարներ։

ОтветитьПереслать