ПОСТУПАЮЩИМ



 

2023/2024 ուստարվա բուհական ընդունելության
քննությունների ու մասնագիտությունների ցանկ.

ՀՀ կառավարությունն  նիստում  հաստատել է ԿԳՄՍ նախարարության
ներկայացրած ՀՀ բուհերի ընդունելության 2023-24 ուստարվա
մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
Անկախ ընտրած մասնագիտությունից ու բուհի կարգավիճակից (պետական, ոչ
պետական)՝ բոլոր դիմորդները պետք է հանձնեն առնվազն 2 ընդունելության
քննություն։


Վճարովի ուuուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու
դեպքում այդ տեղերի մրցույթին մաuնակցելու համար դիմորդներին
հնարավորություն է տրվում դիմում-հայտում որպեu մրցութային
գնահատական  նախապեu հայտագրել ատեuտատի կամ
համապատաuխան ավարտական փաuտաթղթի` այդ առարկաների
պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ պետական
ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում`
տարեկան գնահատականը:

 

Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական
քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրել
քննական առարկան:
«Հայոց լեզու և գրականություն (գրավոր)» առարկայի քննությունը պարտադիր է
բոլոր մասնագիտությունների դեպքում։ Եթե այն չի նախատեսվում որպես
մրցութային, ապա ներառված է որպես կամընտրական կամ ոչ մրցութային առարկա։
Նշենք, որ 2023/2024 ուստարվա դիմորդներն ընդունելության միասնական
քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ: Առաջին փուլում
դիմումների հայտագրումն կիրականացվի այս տարվա դեկտեմբերի 15-ից մինչև
դեկտեմբերի 25-ը, իսկ քննությունները կանցկացվեն հաջորդ տարվա
հունվար-փետրվար ամիսներին (հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը):
Երկրորդ փուլի հայտերն ընդունվելու են 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև
մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած
ժամանակահատվածում:

оступно только на армянском языке