«Երիտասարդներն ու նորարարությունը Հայաստանում»

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Երիտասարդներն ու նորարարությունը Հայաստանում» թեմատիկ քննարկմանը, որը կազմակերպվում է Հայաստանում 2021 թ․ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում: 

Թեմատիկ քննարկումը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 12:00-14:00 «Թումո Գյումրի»֊ում (հասցե՝ Գյումրի, Սչորսի 1):

Թեմատիկ քննարկման ընթացքում խոսնակները կներկայացնեն այս ոլորտներին վերաբերող հետաքրքիր գաղափարներ, փորձառություն, այդ ոլորտներում Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները և մարտահրավերները, ինչպես նաև երիտասարդների համար առկա հնարավորություններն ու հեռանկարները: Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը հնչեցնելու և նոր կապեր հաստատելու համար:

COVID-19 համավարակի կանխարգելիչ միջոցառումներ. տեղեկացնում ենք նաև, որ միջոցառմանը հնարավորություն կունենան մասնակցելու սահմանափակ թվով մասնակիցներ, ընդհանուր առմամբ 40 անձ (ներառյալ բանախոսները): Այն 30 մասնակիցները, որոնք առաջինը կգրանցվեն առցանց հարթակում, կստանան միջոցառման պաշտոնական հրավեր: Խնդրում ենք գրանցվել` լրացնելով այս ձևաթուղթը մինչև մայիսի 6-ը, ժամը 14:00: