STEAM EXPO 2023

Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը` որպես տեխնոլոգիական կրթություն ապահովող բուհ, մասնակցեց STEAM EXPO 2023-ին` ներկայացնելով ավագ դպրոցում, քոլեջում, բակալավրում և մագիստրատուրայում ուսուցանվող կրթական ծրագրերը։

Մասնաճյուղի թիմը պատրաստել էր հետաքրքիր մրցույթ, որը գրավեց մասնակիցներից շատերի ուշադրությունը։ Հաղթողները ստացան մասնաճյուղի կողմից փոքրիկ հուշանվերներ։

Մեր թիմը նույնպես ակտիվ մասնակցություն ցուցաբերեց այլ տաղավարներում անցկացվող մրցույթներին։

 Ձեռք բերվեցին հետագա համագործակցության պայմանավորվածություններ։

STEAM EXPO֊ն համախմբել էր բազմաթիվ պոլիտեխնիկցիների, ինչն ապացուցում է տեխնոլոգիական կրթության բարձր որակը, որն ապահովվում է #Polytechnic-ում։