Ֆիզիկա-մաթեմատիկական առարկաներ ամբիոն

Դասախոսներ Լաբորատորիաներ

Քննական հարցաշարեր Կրթական ռեսուրսներ Քննատախտակներ Դասատախտակներ  

 

Ամբիոնի անվանումը՝ Ֆիզիկա-մաթեմատիկական առարկաներ

Ամբիոնի վարիչ՝ Գագիկ Հովհաննեսի Դեմիրճյան, ֆիզ-մաթ գիտությունների թեկնածու, դոցենտ
e-mail:  demirjian.gagik@gmail.com

 

Ամբիոնի մասին

    

   Ֆիզիկա-մաթեմատիկական առարկաներ ամբիոնը գործում է 2018թ. հոկտեմբերի 1-ից: Այն կազմավորվել է «Մաթեմատիկա և ինֆորմատիկա» ամբիոնի հիման վրա՝ ամբիոնի գործառույթներին ավելացնելով նախկին «Բնական գիտություններ» ամբիոնի ֆիզիկայի, քիմիայի և «Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա» կրթական ծրագրին առնչվող առարկայախմբերը: 

 

Ամբիոնում իրականացվող կրթական ծրագրերը

 

1. Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա

Ծրագրի նպատակն է        

-Ձևավորել անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ Հայաստանում Էլեկտրոնային տեխնիկայի, միկրոէլեկտրոնիկայի, նանոէլեկտրոնիկայի զարգացման համար,

- Պատրաստել լայն պրոֆիլի ինժեներներ տարբեր ֆունկցիոնալ նշանակության Էլեկտրոնային, միկրոէլեկտրոնային և նանոէլեկտրոնային համակարգերի նախագծման, այդ թվում և համակարգչային, և շահագործման համար,

- Ապահովել Էլեկտրոնային, միկրոէլեկտրոնային, նանոէլեկտրոնային համակարգերի հիմնադրույթների, նախագծման, վերլուծության և գործողության հիմնարար սկզբունքների ու մեթոդների յուրացումը և գործնական կիրառման կարողությունը,

- Նախապատրաստել շրջանավարտներին բազմաբնույթ մասնագիտական կարիերայի ու աշխատատեղերի, ինչպես նաև շարունակական մասնագիտական կատարելագործման համար:

2. Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

Ծրագրի նպատակն է

- ձևավորել անհրաժեժշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ Հայաստանում կիրառական մաթեմատիկայի և  ինֆորմատիկայի զարգացման համար,

- պատրաստել լայն պրոֆիլի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մասնագետներ նախագծային, արտադրա-տեխնոլոգիական, գիտական և գիտահետազոտական, կազմակերպչական և կառավարման գործունեության համար,

- ապահովել մաթեմատիկական մոդելների, ալգորիթմների, մեթոդների ծրագրային ապահովման հետազոտում և մշակում,  գիտատար տեխնոլոգիաների և ծրագրային փաթեթների օգտագործում կիրառական խնդիրների լուծման համար,

- նախապատրաստել շրջանավարտներին բազմաբնույթ մասնագիտական կարիերայի ու աշխատատեղերի, ինչպես նաև շարունակական մասնագիտական կատարելագործման համար:

 

Ամբիոնում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների թեմաներն են՝

 

- Մերոմորֆ ֆունկցիաների եզրային արժեքներ և սահմանային բազմություններ,

- Երկրաֆիզիկական մոդելավորում և հակադարձ խնդիրների լուծում,

- Շրջանում հոլոմորֆ ֆունկցիաների տարածությունների հատկությունների հետազոտում,

- Կիսահաղորդչային նանոկառուցվածքների օպտիկական հատկությունների տեսական ուսումնասիրություն,

- Ժամանակակից կրթական հիմնախնդիրների ուսումնասիրություն,

- Ամբիոնում դասավանդվող առարկաների մեթոդական ապահովման հիմնախնդիրների  ուսումնասիրություն: