Երիտասարդության հակակոռուպցիոն կրթության ծրագիր

Իրավաբանների հայկական ասոցիացիան նախաձեռնում է երիտասարդության հակակոռուպցիոն կրթության նոր ծրագիր: Սույն թվականի հունիսից մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» խո րագրով հակակոռուպցիոն ոչ ֆորմալ կրթական նախագիծը: Նախագծի նպատակն է բարձրացնել երիտասարդության հակակոռուպցիոն գիտելիքներն ու իրազեկության մակարդակը` խթանելով երիտասարդների մասնակցությունը մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարին: Նախագծի շրջանակներում սույն թվականի օգոստոսի 1-ից գործարկվելու է հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակ, որի միջոցով երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շուրջ 100 մասնակից երիտասարդներ և ուսանողներ հնարավորություն են ստանալու զարգացնելու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի իրենց գիտելիքներն ու իրազեկության մակարդակը` հաշվի առնելով նաև COVID19-ով պայմանավորված իրավիճակն ու պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Նախագծի շրջանակում ստեղծվելիք հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի ուսումնական թեմաների ցանկը կցվում է սույն գրությանը: Առցանց դասավանդումները կիրականացվեն Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետների կողմից` Կարեն Զադոյանի գլխավորությամբ:

Ծրագրի շրջանավարտներ կհամարվեն և համապատասխան վկայականներ կստանան միայն այն ունկնդիրները, ովքեր հաջողությամբ կհանձնեն ծրագրի ավարտին կազմակերպվելիք ստուգարքը: Ծրագրի այս փուլի ավարտին, արդյունքների ամփոփումից հետո կընտրվեն 20 երիտասարդ առաջնորդներ, որոնք կմասնակցեն նախագծի խորացված փուլին, այն է «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցին»: Դպրոցի շրջանակներում հակակոռուպցիոն ոլորտի տեսական գիտելիքները կամրապնդվեն և կուղեկցվեն գործնական գիտելիքների ձեռք բերմամբ: Դեռ ավելին, 20 մասնակիցները կկատարեն խմբային հետազոտական աշխատանքներ, որոնց համար պահանջվող ծախսերը կֆինանսավորվեն Իրավաբանների հայկական սոցացիայի կողմից: Դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը կկազմակերպվի միջացոռում, որտեղ, ի թիվս այլոց, կներկայացվեն դպրոցի ունկնդիրների հետազոտական աշխատանքները:

ԲՈՒՀ-ի ուսանողների շրջանում սույն թվականի հուլիսի 7-ին ժամը 16.00-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից կիրականացվի «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» նախագծի վերաբերյալ առցանց իրազեկման միջոցառում: ԲՈՒՀ-ի այն ուսանողները, ովքեր հետաքրքրված են մասնակցել նախագծի իրազեկման միջոցառմանը, կարող են միանալ հետևյալ հղումով`

Topic: «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրեզեկման

հանդիպում - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու

մասնաճյուղ

Time: Jul 7, 2020 04:00 PM Baku, Tbilisi, Yerevan

Join Zoom Meeting

https://zoom.us/j/98004365438?pwd=aXFBbmFGSjVMUzVOQUt5RkY1bWMxQT09

Meeting ID: 980 0436 5438

Password: 245961

Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ասոցիացիայի կողմից

իրականացվող հակակոռուպցիոն գործունեության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել ասոցիացիայի պաշտոնական www.armla.am  վեբ կայքում: