Школа



 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, համաձայն «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության կարգ»-ի (ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1193–Ն որոշում) և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 27մարտի 2023թվականի N 410-Ա/2  հրամանի հայտարարում է 2023-2024 ուս.տարվա առկա մագիստրատուրայի ընդունելություն:

Տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://polytech.am/entrant-2022/master-2022/

 

Հարգելի՛ դիմորդներ

 2023-2024 ուստարվա առկա մագիստրատուրայի ընդունելության առաջին փուլի փաստաթղթերի ընդունումը, որը կշարունակվի հունիսի 5-ից 20-ը /աշխատանքային օրերին/, ժամը 09։00-16։00 /Գյումրի, Մ․Մկրտչյան 2/

 

Դիմորդը դիմում-հայտի հետ ներկայացնում է՝

-Երաշխավորագիր                     

-Դիպլոմի կրկնօրինակ       

-Միջուկի կրկնօրինակ                

-Անձնագիր /բնօրինակ և պատճեն/                             

-Զինգրքույկ բնօրինակ և պատճեն՝ 1-4, 16-19 էջեր                        

-4 լուսանկար  (3x4սմ),                         

-Տպագրված հոդվածների ցուցակ                       

-Փաստաթղթերի ընդունման և մշակման համար նախատեսված 1500 դրամ մուծման անդորրագիր /ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի բանկային հաշվին/              

-Այլ _______________  /առկայության դեպքում/

 

 

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն իրականացվում է ըստ կրթական ծրագրերի՝ հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.

1. նախորդ ուսումնառության արդյունքում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության միջին որակական գնահատական (ՄՈԳ),

2. մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին որակական գնահատական,

3. տպագրված գիտական աշխատանքների թիվը:

         Այլ բուհերի դիմորդների գնահատականները վերահաշվարկվում են՝ համաձայն ՀԱՊՀ Գիտական խորհրդի 28.08.2015թ. թիվ 01 ուրոշմամբ հաստատված ՀԱՊՀ ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման ռեյթինգային համակարգի դրույթների:

Պոլիտեխնիկի մագիստրատուրա մրցութային հիմունքներով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները:

    Օտարերկրյա քաղաքացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:

 

Մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:

 

 

ԴԱՍԻՉԸ

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ԱՆՎՃԱՐ

ՎՃԱՐՈՎԻ

ՈւՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՉԱՓԸ

 

 

 

 

 

061105.00.7

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

6

7

462000

 

061105.00.7 Տեղեկատվական տեխնոլոգիաներ

6

7

 

071401.00.7

Էլեկտրոնիկա

3

10

462000

 

071401.00.7 Ինտեգրալ սխեմաների համակարգչային ճարտարագիտություն

3

10

 

073201.00.7

Շինարարական ճարտարագիտություն

0

6

420000

 

073201.00.7 Արդյունաբերական, քաղաքացիական շինարարություն և կոնստրուկցիաների նախագծում

0

6

 

031101.00.7

Տնտեսագիտություն

0

6

420000

 

031101.00.7 Ձեռնարկությունների տնտեսագիտություն

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

9

29