Թրաֆիքինգի մասին իրազեկվածության բարձրացման ծրագիր-մրցախաղ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է երիտասարդների շրջանում թրաֆիքինգի մասին իրազեկվածության բարձրացման ծրագիր-մրցախաղի մասնակցության հայտերի ընդունում

 

Երիտասարդների խոցելիության նվազման և մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման վտանգների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրականացնում է «Երիտասարդական ծրագրերի շրջանակներում թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված» թեմայով գիտելիքների ծրագիր-մրցախաղ:

Ծրագիրը կանցկացվի երկու փուլով՝ նախատեղեկատվական և մրցակցային, որին իրենց մասնակցությունը կարող են ունենալ երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից:

Ծրագրի առաջին՝ նախատեղեկատվական փուլում մասնակիցների համար կկազմակերպվի մեկօրյա տևողությամբ առցանց դասընթաց, որը կվարեն թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի փորձագետներ, ովքեր կփոխանցեն անհրաժեշտ տեղեկատվություն։ Դասընթացի հաջորդ օրը առցանց թեստի միջոցով կընտրվեն յուրաքանչյուր մարզից 2 հոգանոց թիմեր, ովքեր ծրագրի երկրորդ՝ մրցակցային փուլում կմասնակցեն ՀՀ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում կայանալիք ինտերակտիվ համակարգչային «Brain Ring» ձևաչափով մրցախաղին: Նվազագույն ժամանակում առավելագույն միավորներ կուտակած առաջին երեք թիմերը կարժանանան մրցանակների: Տեղափոխման և գիշերակացի ծախսերը հոգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdoKmyOVaP-LkOiwyVTxqE6rx0Ztwci6_iREMaEo9GJ-niR7A/viewform?usp=sf_link 

Ծրագրի մասնակցության հայտերը ընդունվում են մինչև սեպտեմբերի 23-ը:

Ծրագրի նախատեղեկատվական փուլը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին և 27-ին՝ մասնակիցներին նախապես տրամադրված ժամանակացույցով։

 

Ծանոթություն. Մրցախաղի ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար միջոցառման մասնակիցների համար կապահովվի անհրաժեշտ միջոցներ (բժշկական դիմակ, հականեխիչ (անտիսեպտիկ) հեղուկներ ձեռքերի ախտահանման համար):